Բնակելի համալիրը
Armenia Garden-ը պրեմիում դասի բնակելի համալիր է, որը համադրում է ժամանակակից հարմարավետությունն ու ներդաշնակությունը։
Համալիրն ունի յուրահատուկ ճարտարապետական մոտեցում: Ընդգծում է նորաոճությունը և էսթետիկան, ստեղծելով կայուն, ոճային և ֆունկցիոնալ միջավայր։ Մենք ներդրել ենք նորովի շունչ ձևավորելով համալիր, որը լրացնում է ձեր հարմարավետությունն ու բարօրությունը։
Armenia Garden-ը նախատեսված է ապահովելու հարմարավետություն և անհոգ ապրելակերպ ձեր որակյալ և ներդաշնակ կյանքի համար։
Ինչու՞ ընտրել մեզ
🔹 Բարձրակարգ դասի բնակելի համալիր
Armenia Garden-ը առաջարկում է պրեմիում դասի բնակարաններ ստեղծված ձեր հարմարավետության և բարեկեցության համար։
🔹 Առանձնացված թաղամաս բոլոր հարմարություններով
Մտածված նախագծված տարածք՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ պայմանները բնակիչների համար։
🔹 Մատչելիություն և հասանելիություն
Ամենամատչելի նորակառույց բնակարաններն Աբովյան քաղաքում ընդամենը 15 րոպե հեռավորությամբ Երևանից։
🔹 Անկրկնելի տեսարաններ
Համալիրը բացվում է դեպի Հատիս լեռ, Հիսուսի արձանը, Աբովյան քաղաքի մարզադաշտը, ինչպես նաև բաց տեսարաններ կան գրեթե շենքի բոլոր կողմերից։
🔹 Հարմարավետ տեղադրություն
Գտնվում է Աբովյան քաղաքի կենտրոնում՝ մոտ լինելով քաղաքի բոլոր կետերին։
🔹 Ընդարձակ ավտոկայանատեղիներ
Ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ՝ ձեր հարմարավետության համար։
🔹 Նորարարական միջավայր
Համալիրը ներառում է յուրօրինակ այգիներ, մեծ խաղահրապարակներ, առևտրի կենտրոններ և սննդի կետեր։
Շենքի և բնակարանների նախագիծը
Համալիրի առաջին 3 շենքերը բաղկացած են 16 հարկերից, իսկ մյուս իրենից ներկայացնում է 13 շենքերից բաղկացած համալիր, որը ներառում է 8 հարկերից բաղկացած բնակարանային կոմպլեքս։
Բնակարանների մեծ մասն ունի ընդարձակ պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարանը վայելելու և բնակիչների հանգստի համար։ Բնակարանների տրամադրման մեջ ներառվում են նաև բարձրորակ արտաքին դռներ և պատուհաններ, ինչպես նաև հարթեցված պատեր և հատակ։
Համալիրը ներառում է նաև վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ։
Նորարարական լուծումներ և հարմարավետություն Armenia Garden-ում
Անվտանգություն
Armenia Garden բնակելի համալիրի շենքերը նախագծվել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ապահովելով անվտանգության և հակահրդեհային համակարգերի բարձր մակարդակ։ Կառուցված են էներգախնայող նյութերով, որոնք ստացել են բարձր դասի էներգարդյունավետության վկայական։
Շենքերի պատշգամբների առկայությունը, համալիրի կանաչապատ տարածքները, բակային նորարարական լուծումները և ձևավորումները նպաստում են թաղամասի մաքուր օդի պահպանմանը։ Շենքերում տեղադրվելու են եվրոպական ստանդարտներին համապատասխան, հարմարավետ և անվտանգ վերելակներ։
Համալիր
Armenia Garden-ը ավելի քան ընտանեկան պրեմիում համալիր է. այն նորարարության և հարմարավետության համադրություն է՝ ստեղծված ձեր կյանքի որակը բարձրացնելու համար։
ԿԱՊ
- +374-95-001-005
- doublevconstruct@gmail.com
- Հասցե- ք․ Աբովյան, մարզադաշտի հարևանությամբ
- Երկ-Շբթ 11:00 - 19:00